воскресенье, 12 июня 2016 г.

Եղիշե Չարենց

Չարենցի ստեղծագործական ուղին տևել է 25 տարի: Առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1912-ին իսկ վերջինները 1937-ին: Չարենցի մեջ ապրում էին և հայրենիքի ողբերգության ու մարդու ողբերգության բանաստեղծը, խորհդավոր երազանքների ճամփորդը, կյանքի վերափոխման պայքարի մունետիկը, նոր արվեստի պատգամախոսը, նոր օրերի երգիչը, ողբերգական մաքառումի ու սխրանքի շմարտախոս վկան: Չարենցը իր աբանաստեղծություններում սկզբից ևեթ հաստատեց իր անմնացորդ նվիրումը հայրենիքին: 
Դանթեական առասպելը պոեմի մեջ նա սկսում է սովորական առօրյա ոճով: Սակայն դժոխային պատկերների նկարագրությունից հետո աստիանաբար հասնում է մահվան տեսիլի: Բանաստեղծը վերարտադրում է համազգային ողբերգությունը: Սակայն նա ազգին փրկելու ուղիներ է որոնում, որովհետև հակառակ դեպքում ամեն ինչ կդատապարտվեր վերջնակա կործանման: 

Ու պետք ի քայլե՛լ ու քայլե՛լ համառ                           
Ապրելու հսկա տենչը բեռ արած, - 
Քայլել անիմաստ մի կյանքի համառ,

Մարել - ու վառել աստղերը մարած,
Որ- տիեզերքի զառացանքը մառ
Չցնդի երբեք ու մնա - երազ...

Չարենցի պոեզիան աչքի է ընկնում բանաստեղծական ձևերի բազմազանությամբ. քնարերգության դասական ձևերից բացի նա օգտագործել է միջնադարյան հայ պոեզիայի փորձը: Բանաստեղծը փորձել է ստեղծագործել տարբեր ուղղություններով՝ սիմվոլիզմ, ֆուտուրիզմ, մոդեռնիզմ, ռոմանտիզմ: Ե. Չարենցը անդադար արտահայտման նոր ձևեր էր որոնում:Չարենցը անվերջ որոնում էր, գտնում ու կորցնում՝ լինելով պոեզիայի խառնարանում: Չարենցն էլ ուներ իր շեղումներն ու մոլորությունները, բայց միշտ ձգտում էր գնալ դեպի կենսական ակունքները, գտնել կյանքի ներքին հոսանքը, բանաստեղծության կենարար սկիզբը:

Չարենցի «Ծիածան» ժողովածուն ներկայացնում է հոգեվիճակների և ապրումների համադրություն, ստեղծում է երազների գունային աշխարհ, որտեղ հերոսուհին կերպավորվում է լուսամփոփի նմանվող աղջկա նկարագրով. աստվածամոր աչքեր՝ թափանցիկ ու կապույտ: Կապույտը աղոթք է՝ ուղղված սիրո պատրանքին: Կապույտը սիրո սկիզբն է:


Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով, Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի, Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով, Լուսամփոփի՜ պես աղջիկ․․․
Չարենցը երգում է իր թանկ ու նվիրական սերը իր սրբազան կարոտը ինչ ապրեցրել է նրան, նա հեռացումի խոսքեր է ասում ցավով ու տառապանքով: 

Իմ աչքերի մեջ այնքա՛ն կրակներ եմ մարել ես
Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքան աստղեր եմ մարել,
Կյանքս, որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես.
Կյանքս կանցնի, կմարի - բայց երգս կա, կապրի դեռ:

Կարճ ժամանակ անց, երբ Չարենցը դուրս եկավ մեծ աշխարհ և մտավ նրա փոթորկոտ տարերքի մեջ վերջին անգամ <<Տաղ անձնականում>> վերհիշեց իր հին կարոտները: Երկրային կյանքի պատկերումով ու երկնային կարոտների տեսիլքով նա ավարտեց իր հոգևոր ճամփորդությունների այս ցավառատանջ հանգրվանը.

Բայց շուրջս թող արքան կուզե աշխարհ այս խնդա, ցնդի...
Ես - հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի -
Իմ բա՛րձր, հին ու աստղային երազների ճանապարհով:

«Էմալե պրոֆիլը Ձեր» շարքում դիցուհին սառը ու նրբակիրթ գեղեցկուհի է, որին սիրո խոսքեր է ասում բանաստեղծը: Ողջակիզվող կրակ շարքում հեղինակը հրաժեշտ է տալիս իր նախկին կարոտներին: Նա ստեղծում է երկու նոր խորհդանշան՝ արևը և արևի դուստրը, որոնք հակադրվում են Կապույտ Երկրին և Կապույտ Երկրի աղջկան:

Էմալե պրոֆիլը Ձեր, Ձեր հակինթ աչքերը բիլ Ես այսօր կուզեմ երգել, Որպես մի անհայտ դը Լիլ։ Արդյոք ո՞ր վարպետը մեծ Հորինել է դեմքը Ձեր. Արդյոք ո՞ր Ոգին տվեց Ձեր դեմքին լուսե գծեր։ 

Մերժված սիրուց մենության մեջ ծնվում է հոգեմաշ խոհը աշխարհի անցողիկության, կյանքի ու սիրո հավերժական գոյի մասին:

Կուզեմ հիմի փչե զուռնեն – հարբած ըլիմ մինչև էգուց. Ամեն մարդու ընկեր ըլիմ -ու բաց ըլիմ մինչև էգուց: Ֆայտոն նստած՝ անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես՝ Էշխդ անքուն սիրտս ընկնի ու լաց ըլիմ մինչև էգուց: Խելքս քամուն, հովին տված՝ երթամ ընկնեմ դուքան ու բաղ՝ Ընկերների սուփրին գինի ու հա՛ց ըլիմ մինչև էգուց: Երթամ – ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝ Քո էդ անուշ, ազի՜զ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց:
Նորոգվող գարնան, բացվող վարդի, բլբուլի երգի, սերունդների հաջորդականության ու ապրած օրերի անդառնալիության, աշխարհից նեղացած, սիրուց խռով, միայնակ ու չհասկացված հոգու երգն է սա:

Էլի գարուն կգա, կբացվի վարդը, Սիրեկանը էլի յարին կմնա։ Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը, Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա։
Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը, Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը, Ինչ որ ե՛ս չեմ ասե — նա՛ կասե վաղը. Օրերը ծուխ կըլին, տարին կմնա։
Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը, Հ.ազար աչք կթացվի աշխարհի մեջը, Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը — Էշխը կրակ կըլի՝ արին կմնա։
Ուրիշ սրտի համար կթալվի խունկը, Կբացվի շուշանը, վարդերի տունկը. Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը — Գերեզմանիս մարմար քարին կմնա։


Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում վերջին տաղը աշխարհն է մի բերող ուժն է, ամեն ինչից վեր այն միակ պարգևը. որը շնորհված է մարդուն և դա գերագույն ու բացարձակ սեր է մահկանացու բոլոր սերերից դուրս:

Սիմվոլիստական պատկերներին զուգընթաց Չարենցին հուզում էր հայրենիքի բախտը, որը առնչվում էր իր կենսափորձի և կյանքի հետ:Չարենցի պոեզիան աչքի է ընկնում բանաստեղծական ձևերի բազմազանությամբ. քնարերգության դասական ձևերից բացի նա օգտագործել է միջնադարյան հայ պոեզիայի փորձը: Բանաստեղծը փորձել է ստեղծագործել տարբեր ուղղություններով՝ սիմվոլիզմ, ֆուտուրիզմ, մոդեռնիզմ, ռոմանտիզմ: Ե. Չարենցը անդադար արտահայտման նոր ձևեր էր որոնում: Չարենցը անվերջ որոնում էր, գտնում ու կորցնում՝ լինելով պոեզիայի խառնարանում: Չարենցն էլ ուներ իր շեղումներն ու մոլորությունները, բայց միշտ ձգտում էր գնալ դեպի կենսական ակունքները, գտնել կյանքի ներքին հոսանքը, բանաստեղծության կենարար սկիզբը:


Комментариев нет:

Отправить комментарий