воскресенье, 12 июня 2016 г.

Հովհանես Թումանյան

Թումանյանի ստեղծագործական կյանքը սկսվել է 1881 թ. «Հոգուս հատոր…» գողտրիկ բանաստեղծությամբ և ավարտվել է «Էս է, որ կա… ճիշտ ես ասում, թասըդ բե´ր» փայլուն քառյակով` նվիրված բժիշկ Գրիգոր Սաղյանին: Այս երկու ստեղծագործությունների միջև ընկած ժամանակահատվածում ձևավորվել է Թումանյանի աշխարհը` անցնելով հասունացման, զարգացման, գաղափարական և հուզական սահմանների հաստատման ուղի: Երիտասարդ Թումանյանն արդեն իր առաջին գրքերում այն ժամանակվա հայ գրականության և հատկապես պոեզիայի ֆոնի վրա աչքի ընկավ հայրենի երկրի, ժողովրդի կյանքի ու կեն- ցաղի, նրա կեն դան ի խոսքի, ավանդությունների հիանալի իմացությամբ։ Եղել են և տաղանդի դրսևորման փայլուն թռիչքներ, և ստեղծագործական աշխատանքի դադարի պահեր, բայց երբեք կանգ չի առել մտքի ու հոգու ներքին շարժումը, կյանքի իմաստի որոնումը, ինչը և պայմանավորում է բանաստեղծի ստեղծագործական ուղու միասնական լինելը: Եվ իհարկե, այդ աշխարհի ձևավորումը պայմանավորված էր անձնական և հասարակական կյանքի մի շարք գործոններով: 

Թումանյանի կենսափիլիսոփայությունը մասնավորապես նկատվում է իր քառյակների մեջ:Այստեղ Թումանյանը խոսում է կյանքի հավերժության և մարդու անցողիկության մասին: Նա խորհրուրդ է տալիս խաղաղ ապրել երկրային կյանքի բոլոր րոպեները:

Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդերկար, կյանքդ կարճ,
Քանի՜ քանիսն անցնան քեզ պես, քեզնից առաջ,քո առաջ.
Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցի՛ր, ուրախ անցի՛ր երկու օրվան էս ճամփեդ:


Ցավով ու զայրույթով է նկարագրում իր վշտի անհունությունը, սակայն հենց իր զայրույթը լի է սիրով, որն էլ խոսում է նրա՝ ժողովուրդի նկատմամբ անհուն սիրո մասին: 

Ծով է իմ վիշտն, անափ ու խոր,
Լիքն ակունքով հազարավոր.
Իմ զայրույթը լիքն է սիրով,
Իմ գիշերը` լիքն աստղերով։


Հումանիստ Թումանյանի բարությանը չափ ու սահման չկա. 

Երազումս մի մաքի
Մոտս եկավ հարցմունքի.
― Աստված պահի քո որդին,
Ո՞նց էր համը իմ ձագի…


Խոհափիլիսոփայությունը զգացվում է այս քառյակում, որտեղ ամբողջանում է գրողի մեծությունն ու առատաձեռնությունը, դիմացինին սատար կանգնելու և շռայլորեն նրան նվիրելու, տալու աստծո տվածը:

Ամեն անգամ քո տվածից երբ մի բան ես դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՞նչքան է դեռ մնում,-
Զարմանում եմ, թէ` ո՜վ շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
Ի՜նչքան շատ եմ դեռ քեզ տալու, որ միանանք մենք նորից։



Թումանյանի գրելու ոճը հիանալի է: Նա իր բանաստեղծութոյւնները Տերյանի նման գրել է սիրո, կարոտի, գեղեցկության, բնության մասին: Նա այդ բանաստեղծությունները հանել է իր սրտի խորքից և արտահայտել է մեծ գեղեցկությամբ: Թումանյանը գրել է հասարակ ժողովրդին հասանելի, մատչելի ձևով: Թումանյանը նկարագրել է դեպքերի ու դեմքերի մասին, որոնք քաղել է իրական կյանքից: Նա շոշափել է մարդկային բնավորության ամենանուրբ կողմերը: Երբեմն անդրադարձել է հասարակության արատավոր երևույթների: Թումանյան կարդալը ոչ միայն հաճելի է, այլ նաև ունի դաստիարակչական մեծ նշանակություն:

Թումանյանի ստեղծագործական ուղին տարբեր փուլերում զարգացել է յուրովի` սերտորեն կապված լինելով նրա կյանքի և հայ ժողովրդի պատմական ճակատագրի հետ: Բանաստեղծի խառնվածքը , նրա ներաշխարհը հաղորդել են այդ շարժմանը հակասություններով լի որոնումներ, թռիչքների և անկումների պահեր, բայց և այնպես այդ ուղին եղել է միասնական, քանի որ քայլ առ քայլ մոտեցրել է նրան գեղարվեստական կատարելության և հոգու իմաստության հավերժ ու անմահ բարձունքին:

Բարձրից

Իմ բարի սըրտի էն մեծ խոհերից, 
 Էն մեծ խոհերի անհուն խորերից`
Կամեցավ` ելավ իմ հըզոր հոգին,
 Որ բարձրից նայի աստծու աշխարհքին:

Ու պայծառ ցոյաց դեպ վերին այեր` 
Մարդկային ամեն հընարքներից վեր,
 Վե՜ր ամեն շուքից և շամանդաղից`
Մինչև լուսեղեն ոլորտն անթախիծ:

Ու իր հարազատ բարձունքիցը լույս` 
 Անչար, անաչառ, անդորր ու անհույզ`
Պարզ, ամենատես հայացքովը նա 
Ճառագեց ներքև` աշխարհքի վըրա:

Комментариев нет:

Отправить комментарий