четверг, 4 февраля 2016 г.

Վահան Տերյան

Վահան Տերյան - ծնվել է Գանձակ գյուղում, ազնվականների ընտանիքում: Դժվար կյանք է ունեցել Տերյանը, բայց դա նրան չի խանգարել ստեղծագործել, առավել ևս նույնիսկ որոշ պահերին օգնել է:
Վահան Տերյանը իր ստեղծագործություններում միշտ արտահայտել իր իսկ էմոցիաները, ինչպիսին՝ տանջանքները, ուրախությունները և այլն: Իր առաջին ժողովածուն՝ «Մթնշաղի անուրջները» սկսվում է «Տխրություն» բանաստեղծությունով և այսպիսի տրամադրությունով էլ շարունակվում է։ Այդ ժամանակ Վահան Տերյանը ապրումների մեջ էր, կարոտը նրան տանջում էր: Ժողովածուից մի քանի բանաստեղծություն կարդալիս դա շատ պարզ երևում է: 


Էլեգիա           

Մեռնում է օրը։ Իջավ թափանցիկ                                             
Մութի մանվածը դաշտերի վրա.                              
Խաղաղ-անչար է, պայծառ գեղեցիկ,
Անտրտունջ նինջը մահացող օրվա...
Պարզ ջրի վրա եղեգը հանդարտ
Անդողդոջ կանգնած էլ չի շշնջում,
Լռին խոկում են երկինք, գետ ու արտ,
Եվ ոչ մի շարժում, ու ոչ մի հնչյուն...
Ես կանգնած եմ լուռ, անչար է հոգիս,
Թախիծս խաղաղ անուրջի նման.
Էլ չեմ անիծում ցավերը կյանքիս,
Էլ չեմ տրտնջում վիճակիս ունայն...                          


Տերյանը ամենասիրած եղանակները դա Աշունը և Գարուն: Նա շատ հաճախ էր նկարագրում այդ երկու եղանակները: Շատ գեղեցիկ էր նա պատկերում Աշնան՝   անձրևները, թափվող տերևները, քամին, Գարնան՝ ծաղիկները, վառվող արևը,բնությունը և այլն: Բայց ամենակարևորը բանաստեղծությունները կարդալիս զգացվում է այդ տրամադրությունները: Իմ կարծիքով այդ բանաստեղծությունները նա գրել է հենց բնության գրկում, որովհետև այդպես գեղեցիկ և ճշգրիտ կարելի է միայն այդպես պատկերել: 

Աշուն

Դալուկ դաշտեր, մերկ անտառ...                              
— Մահացողի տըխո՜ւր կյանք...
Անձրև, քամի, սև կամար...
— Սրտակտուր հեկեկանք։
Միգում շողաց մի ցուրտ լույս.
— Օ՜, արդյոք կա՞ վերադարձ.—
Մահացողի անզոր հույս,
Վհատ սրտի տխուր հարց...
Անուժ ցավի ցուրտ կապար...
Մահացողի տխուր կյանք.
— Անմխիթա՜ր, անսպա՜ռ
Վհատության հեկեկանք...


Գարուն

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում...
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք...


Նաև կուզենայի առանձնացնել իր «Երկիր Նաիրի» ժողովածուն, որը նվիրված էր իր հայրենիքին: Ինձ շատ դուր եկավ «Կարծես թե դարձել եմ ես տուն» բանաստեղծություննը: Տերյանը այն գրել էր երբ վերադարձել էր իր հայրական տուն: Այս ժողովածուն կարդալիս զգացվում է Վահան Տերյանի հայրենասիրությունը: 

Կարծես թե դարձել եմ ես տուն, 
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում, 
Շարժում ես իլիկը մեր հին:

Մանում ու հեքիաթ ես ասում, 
Մանում ես անվերջ ու արագ, 
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ  մաշված ու բարակ։ 

Նայում եմ, մինչև որ անզոր 
Գլուխըս ծնկիդ է թեքվում, 
Նարից ես մանուկ եմ այսօր, 
Դրախտ է նորից իմ Հոգում։ 

Արևը հանգչում է հեռվում, 
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ...


Կուզենայի ամփոփել. Վահան Տերյանի ստեղծագործություններում կա՝ տարբեր ձևերի տրամադրություններ, որի մեծ ուժով ազդում է կարդացողի վրա: Նրա ստեղծագործությունները ստիպում են մարդուն գործի դնել իր ֆանտազիան, օրինակ նրա ամեն մի ստեղծագործություց, իմ աչքի դիմաց հայտնվում է այդ պատկերը, որը նկարագրել է Տերյանը: Իմ կարծիքով, Վահան Տերյանը այն եզակի գրողներից է որի ստեղծագործությունները հնարավոր չէ գոնե մի փոքր հավանություն չտալ: 









              

Комментариев нет:

Отправить комментарий