суббота, 16 января 2016 г.

Ջորջ Օրուել,«Աննասնաֆերմա» (Էսսե)

Անասնաֆերման մի ֆերմա էր, որի տերն էր Ջոնզը: Ջոնզը շատ հաճախ հարբած էր վերադառնում տուն: Ֆերմայում կային՝ խոզեր, ոչխարներ, ձիեր, մեկ հատ էշ, ագռավ, հավեր, սագեր և այլն: Մի օր խոսք էր տարածվել, թե ծեր Գնդապետը, մրցանակակիր ճերմակ կինճը, մի երազ է տեսել եւ ուզում է այն հաղորդել մնացած անասուններին։ Բոլորը հավաքվում են ամբարում, որպեսզի լսեն Գնդապետին: Նա պատմում է մարդկանց վատ վերաբերմունքի մասին բոլոր կենդանիներ հանդեպ և ասում է բոլոր կենդանիներին, որ իրենց կյանքը անարդար է, և իրենք արժանի են ավելիին: Նա նաև նկարագրում էր մարդուն, որպես միայն սպառող և ասում էր, թե նա ոչ կաթ է տալիս, ոչ ձունա գութանը քաշելու ուժ չունի, նա անկարող է անգամ ընկնել նապաստակների հետեւից։ Եվ չնայած դրան, նա բոլոր կենդանիների տերն է։ Գնդապետը վերջի վերջո դրդում է կենդանիներին վերացնել մարդկությանը: Կուզենայի մեջ բերել այդ հատվածը՝

-Մարդն է մեր ունեցած միակ թշնամին։ Վերացրեք ասպարեզից մարդուն, եւ մեր քաղցի ու շահագործման հիմնական պատճառը կչքվի հավիտյան։

Իսկ երազում նա լսել էր մի երգ, որի բառերը սովորել էր, կոչեչ «Անգլիայի գազանները» և վերջապես հռչակեց այն, որպես հիմն: Շուտով Գնդապետը մահանում է և ամենագլխավոր խոզերը՝ Ձնագնդին և Նապոլեոնը, որոշում են ապստամբել:Դա նրանց մոտ հաջողվում է, այսինքն նրանք վտարում են Ջոնզին: Ստեղծվում են 7 պատվիրաններ,նույնիսկ ստեղծում են իրենց դրոշը: Գազանները երկար տարիներ մեծ եռանդով աշխատում են ֆերմայում և ոչ ոք չէր համարձակվում ոտք դնել Անասնաֆերմա: Ձնագնդին ամենախելացին էր ֆերմայում, և Նապոլեոնը նրան նախանձում էր: Նորից սկսվում է անհավասարությունը: Հավասարության վրա ստեղծված համայնքը սկսվում է խալխլվել: Առաջանում են նոր շահագործող ֆերմերներ: Նապոլեոնը դավադրություն կազմակերպում Ձնագնդու դեմ և վտարում նրան, բայց այնպես, որ ոչ ոք չի հասկանում, ոչինչ չեն կասկածում: Այսպիսով, Նապոլեոնը դառնում է իշխող
Անցնում են տարիներ, և գրեթե ոչ ոք չէր հիշում Ձնագնդու բարի արարքները,կամ այն պատճառը, թե ինչու իրենք Ջոնզին վտարեցին: Նրանք հաստատուն այն կարծիքին էին, թե իրենց կյանքը ավելի վատն էր Ջոնզի ժամանակ, և դրանից շատ հանգիստ Նապոլեոնը օգտվում էին Նապոլեոնը և իր խոզ ընկերները: Բռնապետությունը արդեն իր խոր արմատներն էր գցում միամիտների աշխարհում: Շատ հաճախ Նապոլեոնը փոխում էր պատվիրանների գրածը, և էլի ոչ ոք դա չէր նկատում: Շուտով Խոզը սկսում է շորեր հագնել, քայլել երկու ոտքերի վրա և պահում էր իրեն մարդու պես: Կենդանիները լրիվ նորմալ էին ընդունում դա՝ մոռանալով, որ հենց դրա համար էին ապստամբել: Շահագործումը, բռնապետությունը բթացրել էր նրանց ուղեղները, և իրենք չէին հասկանում, թե ինչն է լավը, և ինչն է վատը: Ինձ շատ դուր եկավ վերջում ասված բառերը, որտեղ Նապոլեոնը թղթախաղ էր խաղում մարդկանց հետ
«Դրսի անասունները նայում էին մեկ խոզին, մեկ մարդուն, ապա նորից խոզին ու նորից՝ մարդուն, սակայն անկարող էին արդեն մեկին մյուսից տարբերել»:

Комментариев нет:

Отправить комментарий