суббота, 30 января 2016 г.

Ավետիք Իսահակյան

Ես երգիչ եմ -- երկնի թիթեռ,
Ես գանձ չունիմ -- լե՜ռ ու բե՜ռ.
Ես սիրում եմ ծաղիկ, աղջիկ, --
Ծաղկի բուրմունք, կոյսի սէր.
Ես սիրում եմ մրմունջ-տրտունջ,
Տանջուած սրտի երգ ու վէրք։



Արևմտահայ իրականությունը հայ մտավորականության համար տասնամյակներ շարունակ փորձության քար է եղել դեպի լայն աշխարհ նրա ոգու և մտքի թռիչքների ճանապարհին, հոգեկան խոր դրամա, որ ապրել են գրեթե բոլորը, առավել մեծ չափով՝ առավել մեծերը: Այդ մեծերից է նաև Ավետիք Իսահակյանը, ով ապրեց 20–րդ դարասկզբին արևմտահայությանը պատուհասած արհավիրքի ցավն ու տագնապը, ինչպես շատ այլ մեծեր:
Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թ. Ալեքսանդրապոլ գավառի Ղազարապատ գյուղում: Նախնական կրթությունն ստացել է Ալեքսանդրապոլում և Հառիճի վանքում:Ամբողջ կյանքի ընթացքում զբաղվել է քաղաքական գործունեությամբ և գրականությամբ: Գրել է բազմաթիվ երկեր,բանաստեղծություններ: Երկար տարիներ բանաստեղծը դեգերել է օտար երկրներում. ապրել է Գերմանիայում, Թուրքիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, եղել է նաև Հունաստանում:
Արտասահմանում եղել է ‹‹Գերմանահայկական ընկերության›› անդամ, ինչպես նաև ՀՕԿ-ի փոխնախագահ: 1936թ. Ավ. Իսահակյանը վերջնականապես վերադարձել է Հայաստան: Ավետիք Իսահակյանը վախճանվել է 1957թ. հոկտեմբերի 17-ին, նրա աճյունը հանգչում է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:

Ցաված սիրտըս երգեր հյուսեց,
Երգեց անուշ ու տխուր,
Վիշտըս հալվեց, արցունք հոսեց,
Վճիտ, ինչպես ջինջ աղբյուր:

Հավքերի պես երգերս թռան,
Հովերի հետ գնացին,
Արցունքներըս ցողեր դառան,
Վարդի ծոցում շողացին:

Անցան օրեր — եկավ մահը,
Սառ հողի տակ քուն մտա.
Իմ արցունքով շաղաղ վարդը
Շվաք ձգեց իմ վրա:

Հովերն եկան, շիրմիս վրա
Տխուր երգեր երգեցին, —
Ա՜խ, իմ անուշ, իմ վաղուցվա
Հյուսաց երգերս երգեցին...

Комментариев нет:

Отправить комментарий