суббота, 16 января 2016 г.

Բնական աղետներ

1.      Ձեր ցանկությամբ ներկայացրեք որևէ բնական աղետ:
2.      Նշեք տվյալ աղետի առաջացման պատճառները, բացահայտելով մարդկային գործոնի դերը, հնրարվորության դեպքում բերելով օրինակներ:
3.      Ի՞նչ ազդեցություն ունի աղետը բնական միջավայրի վրա:
4.      Ի՞նչպես կարելի է պայքարել այդ աղետի դեմ: 

Ջրհեղեղ 

1. Ջրհեղեղը ամենավտանգավոր աղետներից մեկն է։ Ջրհեղեղներն վարարման մեծ տեսակներն  են, երբ գետերն ափերից դուրս են գալիս և ծածկում են հովտի ցածրադիր մասերը, այսինքն գետերում և ջրավազաններում ջրի մակարդակի բարձրացման հետևանքով որոշակի տարածքի ջրածածկումն է։  

2.  Ջրհեղեղի հիմնական պատճառներն են տեղատարափ անձրևները, փլուզումները, նաև դա կարող է տեղի ունենալ ուժեղ ձնհալքից, ինչու ոչ նաև օրինակ՝ ծովի խորքում առաջացած մեծ փոթորիկներից: Մարդու մեղավորություն ջրհեղեղի մեջ չի կարող լինել: 

3.Ջրհեղեղը վնասում է արդյունաբերական և գյուղատնտեսական օբյեկտները, աճեցրած բերքով դաշտերը, քայքայում է շենքերը, հիդրոտեխնիկական կառուցներն ու հաղորդակցուղիները, փչացնում ձեռնարկությունների սարքավորումները:

4. Հեղեղների դեմ պայքարի լավագույն միջոցը ջրամբարների կառուցումն է։ Հեղեղումների պատճառը շատ դեպքերում անտառահատումն է։ Հարյուր հազարավոր հեկտարների վրա բուսականությունը մասայաբար ոչնչանում է, թուղթ ուցելյուլոզա են արտադրում, որի հետևանքով էլ հողը չորանալով աղետալի չափերով էրոզիայի է ենթարկվում։ 

Комментариев нет:

Отправить комментарий