суббота, 16 января 2016 г.

Էկոհամակարգի հիմնախնդիրները

  1.            .Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն  հատկանիշները: Ինչու՞
    2.      Ինչպիսի էկոհամակարգեր են Ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություն ունենք նրանք:
    3.      Ինչպես է ազդում մարդը Ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեություն վրա:
    4.      Ինչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի Էներգիայի, ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը (յուրաքանչյուր տարբերակը ներկայացնել առաձին): 

    1. Էկոհամակարգն ունի մի շարք հատկանիշներ. էկոհամակարգերում տեղի են ունենում ֆիզիկա-քիմիա-կենսաբանական գործընթացներ, էկոհամակարգերի բաղադրիչները կապված են միմյանց ու մի բաղադրիչի վնասը ազդեցություն է ունենում ամբողջ էկոհամակարգի վրաՇրջապատի հետ կապված կարելի է բերել էկոհամակարգերի մի քանի օրինակ` անտառ, գետ, ջրամբար և այլն:
    2. Մեզ շրջապատում են բնական և արհեստական էկոհամակարգեր։ Բնական էկոհամակարգերը բնական միջավայրերն ենորոնցում առանց մարդու միջամտության տեղի են ունենում էկոհամակարգի բաղադրիչների միջև փոխհարաբերությունները:Արհեստական էկոհամակարգերը մարդածին միջավայրերն ենՄեզ շրջապատող բնական էկոհամակարգի օրինակ է անտառըիր բուսական և կենդական աշխարհով:
    3. Մարդու ազդեցությունը Էկոհամակարգերի վրա կարելի է դիտել տարբեր ասպեկտներում` կախված այդ հարցի հետազոտման նպատակներից:  Մարդու տնտեսական միջամտության հետևանքով, ձևավորվել են նոր, մինչ այդ գոյություն չունեցող, էկոհամակարգեր` ագրոէկոհամակարգեր: Ագրոէկոհամակարգերի օրինակներ են արհեստականորեն, մարդու միջամտությամբ ստեղծված համալիրները` անասնապահական տարածքներ, բանջարանոցներ, արոտավայրեր, մարգագետիններ և այլն:  Մարդու միջամտության արդյունքում այս տարածքներում խախտվում են բնական էկոհամակարգերին հատուկ պրոցեսները: Բացի այդ, այստեսակ համակարգերն, անընդունակ լինելով ինքնավերականգնվել ու ինքնակարգավորվել, չեն կարող գոյատևել առանց մարդու միջամտության ու վերահսկողության:
    4. Էներգիա
    Ավտոտրոֆներն իրենցից ներկայացնում են էկոհամակարգի առաջին տրոֆիկական մակարդակըՀենց ավտոտրոֆներն էլհանդիսանում են էներգիայի միակ աղբյուրը (կլանում են արևի էներգիան), ինչը անհրաժեշտ է էկոհամակարգերիգոյության ու դրանցում ընթացող գործընթացների համարՀաջորդ տրոֆիկական մակարդակներն են կոնսումենտներն ուռեդուցենտներըորոնք օրգանական նյութները բյուրեղային վիճակի են բերումայսինքն այն ձևիորը կորղ է յուրացվելավտոտրոֆների կողմիցԷներգիայի հոսքի նվազումը կարող է հանգեցնել այս շրջապտույտի խախտմանը:

    Ֆոսֆոր և Ազոտ
    Ազոտը մտնում է սպիտակուցների և նուկլեինաթթուների կազմության մեջ և համարվում անփոխարինելի կենսածին տարր:
    Ֆոսֆոր: Մեծ է ֆոսֆորի կենսաբանական ու կենսաքիմիական դերը կենդանի բջջի կանքում: Առանց ֆոսֆորի հնարավոր չի սպիտակուցների սինթեզը: Այն մտնում է ուղեղի, կմախքի հյուսվածքների, խեցիների կազմի մեջ:


    Ածխածին

    ծխածնի շրջանառության գործընթացում կարևոր դեր են խաղում ածխածնի ենթօքսիդը (CO) և երկօքսիդը (CO2): Կենսոլորտում ածխածինն հիմնականում հանդիպում է իր ավելի շարժուն ձևով (CO2): Ածխաթթու գազի միգրացիայի առաջին ճանապարհը ունի մոտավորապես այսպիսի տեսք.ածխաթթու գազը կլանվում էֆոտոսինթեզի ժամանակ, որի արդյունքում սինթեզվում են բույսերի հյուսվածքները կազմող գլյուկոզն ու  այլ օրգանական նյութեր:Հետագայում վերջիններս առաջացնում են մյուս բոլոր կենդանիօրգանիզմների հյուսվածքները` տեղափոխվելով սննդային շղթաներով: Ցերեկվա ժամերին բույսերը` ֆոտոսինթեզի արդյունքում, կլանում են ածխաթթու գազ, իսկ գիշերը դրա որոշ քանակություն կրկին արտազատվում է մթնոլորտ: 


Комментариев нет:

Отправить комментарий