понедельник, 5 октября 2015 г.

Վերահսկենք մեր շրջակա միջավայրը (նախագիծ)

1.      Ինչպիսի միջավայրում ենք ապրում մենք, փորձեք ինքներդ գնահատել ձեր շրաջակա միջավայրի որակը: 
2.      Ինչպես է ազդում շրջակա միջավայրը ձեր առողջության վրա, եթե կան առանձնակի դրսևորումներ, ներկայացրեք կոնկրետ օրինակներով:
3.      Ինչպես եք պատկերացնում շրջակա միջավայրի վերահսկողությունը, ինչպես այն դարձնել ավելի արդյունավետ: Ինչ դերն ունի հասարակական վերահսկողությունը, ինչպես մեծացնել այն:
4.      Ինչ ես անում դու, որպեսզի բարելավես շրջակա միջավայրի որակը:
5.      Ստեղծեք փոքրիկ  հոլովակ, որը դիտելուց հետո մարդկանց մոտ բնության հանդեպ վերաբերմունքը դեպի լավը կփոխվի (օգտագործում ենք բացառապես սեփական նկարած նկարներ ու վիդեոներ):


1.      Մենք ապրում ենք ոչ այդքան մաքուր միջավայրում, բայց ամենացավալին այն է, որ այն ինքներս ենք ստեղծել: Մարդկային անտարբեր վերաբերմունքի պատճառով վերացման եզրին են անտառները , խմելու ջուրը խնդիր է դարձել, բայց միջոցառումներ չեն կիրառվում,գետերն ու լճերը ցամաքում են, իսկ մաքուր օդ շնչելն շուտով անհնար կլինի, քանի որ օրեցօր ավելի ավելի են շատանում մեքենաները և այսպես շարունակ։

2.      Սկսենք նրանից, որ  մարդու առողջության վրա ազդում են շրջակա միջավայրում տեղի ունեցող բոլոր փոփոխությունները օրինակ՝ ջերմաստիճանի կտրուկ աճը: Աղմկոտ միջավայրը նույնպես աղտոտվածություն է, այն նույնպես բացասաբար է անդրադառնում մարդու հոգեկան և ֆիզիկական վիճակի վրա: Այն կարող է մարդկանց մոտ առաջացնել գլխապտույտ, գլխացավ, նաև բացասաբար ազդել լսողության վրա:

3.        Իմ կարծիքով առաջին հերթին անհրաժեշտ է ևհասարակության և պետության, օգնությունն ու աջակցությունը։ Օրինակ եթե սահմանվի տուգանք՝ հնարավոր է ,որ դրանից հետո միանգամից այն մարդկանց թիվը, որոնք աղբը նետում են գետնին կամ մեքենայի պատուհանից դուրս կրճատվի։ Կարելի է նաև տարանջատել աղբը ապա վերամշակել այն, ինչպես անում են շատ զարգացած երկրներում:

4.      Շրջակա միջավայրի որակը բարելավելու համար պետք է գործեմ ոչ միայն ես, այլև մի ամբողջ հասարակություն: Բայց այնուամենայնիվ, ես փորձում եմ հնարավորինս մաքուր պահել այն շրջակայքը, որտեղ լինում եմ օրվա ընթացքում




Комментариев нет:

Отправить комментарий